Լրահոս

11.12.2025 17:46


Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է. Hetq.am

Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է. Hetq.am

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ գրանցվել է 446 պատահար՝ 175-ը Երևանում, 271-ը մարզերում։ Այսինքն, միջինում ամեն օր պարեկային ծառայության մեկ մեքենա վթարվում է։ Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվն ավելացել է։ Այս մասին գրում է Հետքը:

Պատահարների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել պարեկային 9 ծառայող և քաղաքացիական 8 անձ։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 354 պատահարներից 90-ում մեղավորը պարեկային ծառայության վարորդներն են եղել, 7-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը