Սեռական բռնության ենթարկված գյումրեցի աղջնակը ապրում է ծայրահեղ աղքատ ընտանիքում
2010 թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ներկայացնելիս մենք մասնավորապես նշել էինք, որ անշուշտ կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: Ինչպես նաև խոստացել էինք, որ «Շիրակ կենտրոնը կրկին անդրադառնալու և փորձելու է վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանները գտնել` այդ մասին իրազեկելով հանրությանը:
Այսօր մենք այցելեցինք Գյումրու կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխույլ, անլույս և խոնավ, բառիս բուն իմաստով, խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված տասնամյա աղջնակի ընտանիքին: Անշուշտ մենք դատարկաձեռն չէինք...
Մենք զրուցեցինք ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ հարևանների հետ: Այս բազմանդամ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Հայրը ծանր հիվանդ է և երկար ժամանակ է ինչ գամված է անկողնուն:
Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը և բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսեկան հասակում:
Մենք այդ չարաբաստիկ դեպքի մասին նրանց հարևաններից որոշ մանրամասներ պարզեցինք: Մանկապիղծը Գյումրու կենտրոնական մասում գտնվող կիսակառուց մի շինության տարածքում, երեխայի բերանը և ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը և կարծում է, թե իրեն պարզապես ծեծի են ենթարկել:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն և այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:
Սեռական բռնության ենթարկված գյումրեցի աղջնակը ապրում է ծայրահեղ աղքատ ընտանիքում
2010 թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ներկայացնելիս մենք մասնավորապես նշել էինք, որ անշուշտ կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: Ինչպես նաև խոստացել էինք, որ «Շիրակ կենտրոնը կրկին անդրադառնալու և փորձելու է վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանները գտնել` այդ մասին իրազեկելով հանրությանը:
Այսօր մենք այցելեցինք Գյումրու կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխույլ, անլույս և խոնավ, բառիս բուն իմաստով, խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված տասնամյա աղջնակի ընտանիքին: Անշուշտ մենք դատարկաձեռն չէինք...
Մենք զրուցեցինք ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ հարևանների հետ: Այս բազմանդամ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Հայրը ծանր հիվանդ է և երկար ժամանակ է ինչ գամված է անկողնուն: Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը և բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսեկան հասակում:
Մենք այդ չարաբաստիկ դեպքի մասին նրանց հարևաններից որոշ մանրամասներ պարզեցինք: Մանկապիղծը Գյումրու կենտրոնական մասում գտնվող կիսակառուց մի շինության տարածքում, երեխայի բերանը և ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը և կարծում է, թե իրեն պարզապես ծեծի են ենթարկել:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն և այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:
http://www.youtube.com/watch?v=m4xzi2SrEcU&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ&index=1&feature=plcp