Լրահոս

11.12.2025 16:29


«Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում ինքնաշեն նռնակ է հայտնաբերվել

«Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում ինքնաշեն նռնակ է հայտնաբերվել

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ով և ինչ հանգամանքներում է այն տեղադրվել:

Այս խորագրի վերջին նյութերը