Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առջորդները հնրավոր է կրկին հանդիպեն
Ադրբեջանական «SalamNews» կայքը գրում է, թե Կովկասի մահմեդականների վարչության նախագահի տեղակալ Հաջի Սաբիր Հասանլին հայտնել է, որ 2012թ. հայ–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հնարավոր է տեղի ունենա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: «Հայաստան կատարած այցի ժամանակ Ալլահշուքյուր Փաշազադեն առաջարկել էր հոգևոր առաջնորդների հանդիպում անցկացնել շփման գծում: Հայկական կողմն ընդունել է այդ առաջարկը, սակայն, հանդիպման օրը չէր որոշվել: Հնարավոր է, որ այն տեղի ունենա մինչև այս տարվա վերջ»,-ասել է Հասանլին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի, Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ 1–ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: