Երեխաների հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Պավել Աստախովը մտահոգված է Բլագովեշենսկում տեղի ունեցած միջադեպով։ Տոնական օրերին ծնողները ցանկացել են իրենց երեք տարեկան տղային լուսանկարել վագրի հետ։ Լավ լուսանկար ստանալու համար, նրանք փոքրիկին նստեցրել են վանդակի մոտ այնպես, որ վագրը ճաղերի արանքից կարողացել է հարձակվել երեխայի վրա։ Այժմ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Իսկ քննիչները պարզում են մեղավորներին։ Հարձակման պատճառ կարող է լինել անվտանգության միջոցների պահպանման չարաշահումը։
Աստախովի կարծիքով՝ անհրաժեշտ է արգելել նման վայրերում երեխաներին կենդանիների հետ լուսանկարելը։ Սա նման առաջին դժբախտ պատահարը չէ։
Վագրը հարձակվել է երեխայի վրա