Օրվա լուր

09.12.2025 13:28


Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը

Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը

44-օրյա պատերազմից առաջ հայ ժողովրդին հավաստիացնում էին, որ պատերազմ չի լինի: Նիկոլ Փաշինյանի թիմակից Մակունցը փափուկ բարձ էր դնում հայ ժողովրդի գլխի տակ՝ հայտարարելով, որ եթե պատերազմ լինի, ապա Թուրքիան չի միջամտի դրան:

Պատերազմը եղավ: Թուրքիան միջամտեց:

Հիմա էլ են խոսում կեղծ խաղաղության օրակարգից: Նիկոլ Փաշինյանի թիմակից ու հուդայական խմբակի անդամ «հոգևորական» Վազգենն է գովերգում Թուրքիային ու հավաստիացնում, որ այդ երկիրը շատ դրական է տրամադրված հայերի հանդեպ: Այսինքն՝ Մակունցի պես փափուկ բարձ է դնում:

Այս ընթացքում Թուրքիան մեզ է ներկայացնում իր նախապայմանները, որոնց մեջ ավելացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդման պահանջը: Զուգահեռաբար Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանից» ու ադրբեջանցիներին խոստանում, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցնելու է «Արևմտյան Ադրբեջանում»:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը