Լրահոս

09.12.2025 11:37


Արևիկ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած

Արևիկ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում դեկտեմբերի 9-ին ժամը 08։35–ի հատվածում պայթյուն է տեղի ունեցալ, ինչի հետևանքով մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել են պատուհանը և կենցաղային իրեր։

Այս խորագրի վերջին նյութերը