Լրահոս

04.01.2012 14:19


Գերմանիայի նախագահի առճակատումը մամուլի հետ կարող է հանգեցնել Քրիստիան Վուլֆի հրաժարականին

BBC.ru–ն հայտնում է, որ Գերմանյաի նախագահ Քրիստիան Վուլֆը փորձել է ճնշուներ գործադրել գերմանական որոշ թերթերի նկատմամբ՝ պահանջելով չհրապարակել իր վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհանդերձ,  «Bild»–ը հրապարակել է իր տրամադրության տակ եղած տեղեկությունները: Մասնավորապես, թերթը գրում է, որ Ներքին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնում Վուլֆն իր ծանոթ մի գործարարի կնոջից ստացել է արտոնված մասնավոր մի վարկ՝ շուրջ կես միլիոն եվրոյի չափով:

Ըստ այդմ, Վուլֆը կասկածվել էր կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու  համար։  Գերմանիայի նախագահին հերթական «հարվածը» հասցրեց  «Süddeutsche Zeitung»–ը։  Թերթի հրապարակումներից մեկում ներկայացվում են Գերմանիայի նախագահի կողմից լրագրողների վրա ճնշումների փաստեր:

Իսկ գերմանական «Welt»–ը երեկվա իր համարում գրում է, որ նախորդ ամառ Վուլֆը փորձել է խափանել իր քրոջ հետ հարաբերությունների մասին նյութերի հրապարակումը:

Մամուլի այս և այլ հրապարակումներին անմիջապես արձագանքնել է Գերմանիայի ընդդիմությունը՝ պահանջելով երկրի նախագահի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը