Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի
Ինչպես հայտնի է, վերջին օրերին Փաշինյանի և Ալիևի միջև համաձայնություն է տեղի ունեցել, որ գալիք ընտրություններից առաջ Ադրբեջանը պիտի նախընտրական «նվերներ» տա, որպեսզի Փաշինյանը կարողանա համոզել հայ հանրության գոնե մի մասին, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:
Դրա դիմաց Ալիևը պահանջում է Փաշինյանից, որպեսզի վերջինս հրապարակավ խոստանա, որ իր ընտրության դեպքում կհամաձայնվի Հայաստան հրավիրել 300 հազար ադրբեջանցիներին՝ մշտական բնակեցման:
Փաշինյանի հրահանգով նման ակնարկ արել է Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև «խաղաղ պայմանագիր» կնքելուց հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան:
Սակայն Ալիևին հավանաբար Սիմոնյանի խոսքերը բավարար չեն և նա ցանկանում է, որ Փաշինյանն անձամբ դրա մասին հայտարարի:
Մինչդեռ Փաշինյանը նույնիսկ Զանգեզուրի խնդրի շուրջ դեռ չի կարողանում համոզել մարդկանց, որ դա միակողմանի զիջում է Ադրբեջանին:
Եվ ահա, Փաշինյանի խնդրանքով, որոշվել է Ռուսաստանից և Ղազախստանից մի շարք ապրանքներ բերել Ադրբեջանի տարածքով:
Դրանով, ըստ Փաշինյան-Ալիև զույգի, պիտի ցույց տրվի, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:
Վերջերս որոշվել էր, որ Հայաստան պիտի տեղափոխվեր Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթ և նավթամթերք:
Ըստ ադրբեջանցիների, նման համաձայնություն էր ձեռք բերվել նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում:
Նոյեմբերի 28-ին, Գաբալայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարում էին փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը: Պարզվում է, որ տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել էին, նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները:
Այդ հարցերից մեկը ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման խնդիրն էր։
Սակայն, քանի որ երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապը բացակայում է, Վրաստանի տարածքով էր տարանցման միակ երթուղին, ադրբեջանական կողմը Վրաստանից պահանջել էր արտոնյալ պայմաններ, որպեսզի հնարավոր լիներ կյանքի կոչել այդ Փի-Ար ակցիան:
Սակայն պաշտոնական Թբիլիսին մերժել էր մասնակցել այս էժանագին քարոզչական ակցիային, որի արդյունքում զայրացրել էր ադրբեջանական կողմին:
Ադրբեջանցիները սկսեցին մեղադրել վրացական կողմին, թե իբր վերջինս չի ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի «խաղաղություն»:
Ադրբեջանցիների այս բողոքը աջակցեցին նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները:
Մասնավորապես, այդ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից, քանի որ Փաշինյանը թույլ է տվել վրացական ընդդիմությանը ակտիվ գործել Հայաստանի տարածքից, իսկ Ալիևին, իբր, պատժում է Մոսկվայի հրահանգով:
Եվ ահա, որպեսզի նման պատկեր չլինի, այսօր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն որոշում է կայացրել, թույլատրել ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան Վրաստանի տարածքով լիովին անվճար:
«...Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկերը։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից...»- նշել է իր հայտարարության մեջ Կոբախիձեն:
Այս քայլով, իրականում Կոբախիձեն ցույց է տվել, որ չի ուզում մասնակցել Փաշինյանի և Ալիևի պոպուլիստական այս արշավին՝ քաջ գիտակցելով, թե ինչ նպատակ է դրանով հետապնդվում:
Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ փաստացի հայտնվել է այնպիսի տխուր վիճակում, որ նույնիսկ Ալիևը չի կարողանում իրեն օգնության հասնել:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am