Քաղաքական

06.12.2025 20:32

Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Վեհափառին օդանավակայանում (տեսանյութ)

Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Վեհափառին օդանավակայանում (տեսանյութ)

Քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում ծափահարություններով դիմավորել են Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդին։

Նա իր խոսքն է հղել հավատավոր ժողովրդին։

Արշակ սրբազանը կալանավորվել է անհիմն և շինծու մեղադրանքով, պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք, հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նա նշել է, որ իրենց ուղերձներում և հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին:

«Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին մեն կարող պիտի լինենք արդարությունը ճշմարտությունը, սերը, եղբայրությունը որպես բարձրագույն արժեքներ պահել հիմքը հայոց ազգի և այդ արժեքների վրա ստեղծել մեր հայրենիքի լուսավոր ու պայծառ օրը:

Մենք բազմիցս ասել ենք որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո նվիրումի և հավարտամության մեջ և Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները և դուրս գալ այս վիճակից»,-ասել է Վեհափառը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։