Իրանը կստեղծի իր սեփական «Հալալ» ազգային ներքին համացանցը` հրաժարվելով համաշխարհային ինտերնետից
Իրանի անվտանգության և տեղեկատվության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Պիյամ Քյարբասին հայտարարել է, որ մոտ ապագայում Իրանն ամբողջությամբ կխզի «կապը» համաշխարհային համացանցի հետ և սեփական, ազգային փակ ցանցը կգործարկի: Ներքին ցանցը երկու շաբաթ անց արդեն պատրաստ է լինելու շահագործման: «Ազգային ներքին ինտերնետի» արագությունը վայրկյանում 2 մեգաբայթ է կազմելու: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի` սեփական համացանցն ունենալու մտադրության մասին դեռ ամիսներ առաջ հաղորդել էր ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը, որը գրել էր, թե վերոնշյալ քայլն իրականացվում է Իրանի իշխանությունների կողմից սպառնալիք համարվող մի շարք երևույթների` արևմտյան գաղափարների, մշակույթի և ազդեցության, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի «վիրտուալ ներխուժման» դեմ պայքարի շրջանակում: Հաղորդվում էր, որ իրանական ազգային ցանցը «Հալալ» է կոչվելու՝«մուսուլմանի էթնիկ և բարոյական նորմերին» համապատասխան ցանց:
Տեղեկացնենք, որ մեր օրերում «փակ ցանց» գործում է նաև Կուբայում, որտեղ ինտերնետը «ճյուղավորված» է. «ճյուղերից» մեկը, որը միացված է համաշխարհային ցանցին, նախատեսված է զբոսաշրջիկների և կառավարության պաշտոնյաների համար, իսկ մյուսը փակ է ուվերահսկելի և նախատեսված է լայն զանգվածների համար:
Համաշխարհային ինտերնետի սեփական օրինակը ցանկանում է ստեղծել նաև Հյուսիսային Կորեան: