Լրահոս

07.05.2009 10:49


Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն հրաժարվել է հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն հրաժարվել է հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ, ով ԱՄՆ պետքարտուղարի հրավերով գտնվում էր Վաշինգտոնում։ Ռեգնումը, հղում կատարելով Armenian Reporter պարբերականին, տեղեկացնում է, որ Նալբանդյանը հանդիպել է միայն Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ, ովքեր ողջունել էին ապրիլի 22-ի հայ-թուրքական հայտարարությունը։

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն գտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացի զարգացումը «կողմերի միջև բարդ հարաբերությունների ոչ այնքան հանգուցալուծումն է, որքան 1915 թվականի դաժան կոտորածներից ուշադրությունը շեղելու թուրքական հերթական PR ջանքը»։ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի Արևմտյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Էնդրյու Կիզիրյանը հայտարարել է, որ «...ցանկացած սկսնակ քաղաքական գործիչ կհասկանար, որ համատեղ հայտարարությունը կատարված է միտումնավոր՝ ցեղասպանության ճանաչումը հետաձգելու նպատակով։ Մենք խիստ մտահոգված ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը