Քաղաքական

05.12.2025 21:05

Քաղաքական հուդայականություն (տեսանյութ)

Քաղաքական հուդայականություն (տեսանյութ)

Եկեղեցու դեմ Փաշինյանը հարձակվել է Փաշազադեի հրահանգով։ Դա հակապետական է, հակասահմանադրական, հակաքրիստոնեական և հակամարդկային։ Այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Մեր բոլորիս պարտքն է պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ադրբեջանաթուրքական պահանջով իրականացվող հարձակումից կամ որ նույնն է՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հուդաներին պետք է դասել Արցախը և Հայաստանի տարածքները հանձնածների շարքին:

Ի դեպ, Փաշինյանը կրկնում է Սահակաշվիլու ճանապարհը։ Նա նույնպես ապօրինի հրահանգներով կալանավորում էր իր ընդդիմախոսներին։ Եվ հետաքրքիր զուգադիպությամբ՝ Եվրամիության չինովնիկները աչք էին փակում այդ ապօրինությունների վրա։ Թե ինչպես ավարտեց Սահակաշվիլին, բոլորս գիտենք, և հենց այդ ճակատագրից էլ վախենում է Նիկոլը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։