Լրահոս

05.12.2025 15:16


Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը «Nissan»-ով բախվել է կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ բախվել է «BYD»-ին, որն էլ բախվել է «BMW»-ին

Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը «Nissan»-ով բախվել է կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ բախվել է «BYD»-ին, որն էլ բախվել է «BMW»-ին

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված «BYD» էլեկատրամոբիլին, վերջինն էլ բախվել է կայանված «BMW»-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները:

«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմած, և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը