Լրահոս

04.01.2012 10:50


Մեքսիկացի կախարդը չեղյալ է համարել աշխարհի վերջը

Մեքսիկացի կախարդը չեղյալ է համարել աշխարհի վերջը

«Մեքսիկայի հանրահայտ կախարդ» անվանումով Անտոնիո Վասկես Ալբան հերքել է, թե 2012թ. աշխարհի վերջն է լինելու։ Նա պնդել է, որ մայաները երբեք չեն կանխատեսել աշխարհի վերջը և այդ մասին խոսակցությունները սուտ են։

Վասկեսը նաև ենթադրել է, որ վերջին շրջանում հարավամերիկյան առաջնորդները խաղցկեղով են հիվանդանում կախարդանքի՛ պատճառով։ Մի քանի օր առաջ էլ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն էր մտորել, թե արդյոք ԱՄՆ՞–ն չէ իրեն և Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի իր գործընկերներին այդ ճակատագրական հիվանդությունն ուղարկել։

Կախարդը 2012թ. կանխատեսել է երկու խոշոր ինքնաթիռային վթար՝ բազմաթիվ զոհերով, Իտալիայում՝ երկրաշարժ, Էկվադորում՝ ավերիչ հրաբուխներ և Խաղաղ օվկիանոսում՝ ցունամիներ։ Նշենք, սակայն, որ տարիներ առաջ Վասկեսը կանխատեսել էր, թե 2008թ. էլ մահանալու է փոփ–երգչուհի Բրիտնի Սփիրսը։

Այս խորագրի վերջին նյութերը