Քաղաքական

04.12.2025 16:58

«Վամպիրներ». Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար (տեսանյութ)

«Վամպիրներ». Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարության հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Բրյուսելն ուզում է վնաս հացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «լուրջ տեղեկատվական մարտահրավերների» է բախվում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը և նրա հետ կապված կառույցները երկրում ապատեղեկատվական արշավներ են իրականացնում, օգտագործվում են այն նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, ԵՄ ֆինանսավորումը կօգնի արձագանքել օտարերկրյա միջամտությանը։

Զախարովան, մեկնաբանելով եվրոպացի ներկայացուցիչների հայտարարությունները, կտրուկ քննադատության է ենթարկել ԵՄ դիրքորոշումը՝ համեմատելով Կայա Կալասին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին «բրյուսելյան վամպիրների» հետ, որոնք, նրա խոսքով, առաջարկում են ուրիշներին դառնալ նույնը՝ չերևալ հայելու մեջ և վախենալ արևի լույսից, էներգիայից և էներգետիկայից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է՝ նման հռետորաբանությունը հաստատում է, որ Երևանի հետ հարաբերություններում Եվրամիության հիմնական նպատակը հայ-ռուսական կապերի խափանումն է, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության կամ զարգացման խթանումը:

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները «ջրի երես են հանում» եվրոպացի պաշտոնյաներին` ցուցադրելով նրանց իրական քաղաքական շարժառիթները և հետխորհրդային տարածքի ներքին գործընթացների վրա ազդելու ձգտումը:

«Նրանք արդեն դա չեն էլ թաքցնում։ Գուցե թաքցնեին, բայց մտավոր ունակությունները թույլ չեն տալիս»,-հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով` ԵՄ-ն ձգտում է ցանկացած միջոցներով վնաս հասցնել ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերությանը Հայաստանի տնտեսության համար առանցքային ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի։

Նա նշել է, որ հայ հասարակությունը հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունից վնաս չի կրել. Հայաստանի և Ռուսաստանի միջև կա փոխշահավետ երկխոսություն և իրական համագործակցություն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։