Ֆրանսիան Եվրամիության անդամ երկրներից պահանջում է մինչև հունվարի վերջ խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները
-Ֆրանսիան ցանկանում է խստացնել պատժամիջոցները, և նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հայտարարել է երկու հստակ առաջարկների մասին` սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի եվրոպական ակտիվները և արգելք մտցնել իրանական նավթի արտահանման հարցում,- նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն:
Ըստ Ժյուպեի` ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կհաստատի պատժամիջոցների փաթեթը:
-Մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպական երկրներն էլ նման քայլի դիմեն: Այսպիսով, մենք կցուցադրենք մեր վճռականությունը` թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք,- ասել է Ժյուպեն:
Տեղեկացնենք, որ Իրանը Օրմուզի նեղուցում անցկացված զորավարժությունների ժամանակ փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք կարող են հարված հասցնել և Իսրայելին, և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին: Իրանի քաղաքական գործիչները հայտարարել են, որ եթե Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ, ապա Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, որը կարևոր զարկերակ է նավթամատակարարումների համար: