Հազարավոր հունգարացիներ բողոքում են ընդդեմ նոր Սահմանադրության
Ավելի քան 30 հազար հունգարացիներ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ՝ բողոքելով ընդդեմ նոր Սահմանադրության։ Կարծիք կա, որ այդ փաստաթղթի միջոցով կառավարությունը փորձում է պահպանել իր իշխանությունը։ Ցուցարարները հավաքվել են Օպերայի շենքի մոտ։ Հենց այնտեղ է տեղի ունենում նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ կազմակերպված տոնական երեկոն և դրան մասնակցում են բոլոր նախարարներն ու կառավարության ղեկավարը։ Ցուցարարները ցանկացել են իրենց բողոքի ձայնը հասցնել նրանց՝ պնդելով, որ երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխությունը ծառայելու է ոչ թե ողջ Հունգարիային, այլ միայն իշխող կուսակցությանը։
Նոր Սահմանադրությամբ իշխանությունների կողմից ուժեղացվում է վերահսկողությունը դատական համակարգի, կրոնական կազմակերպությունների և ԶԼՄ–ների նկատմամբ։