Լրահոս

03.12.2025 13:36


Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի կարողացել երեք չվերթ ընդունել Դուբայից (Fly Dubai), Մոսկվայից («Շիրակ ավիա») և Աբու Դաբիից (Air Arabia). օդանավերը հարկադիր վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից, Եկատերինբուրգից ժամանած ինքնաթիռներն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանում վայրէջք կատարել եղանակային պայմանների պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը