Լրահոս

03.01.2012 17:15


Իրանը սպառնացել է ԱՄՆ–ին

«Fars News» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր  Աթոլլա Սալեհին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ամերիկյան ավիակիրը, որը նախորդ շաբաթ մտել էր Օրմուզի նեղուց, դուրս չգա Պարսից ծոցից:

Հիշեցնենք, որ հունվարի 2–ին Իրանն ավարտել է Օրմուզի նեղուցում անցկացվող զորավարժանքները: Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ կփակեն նեղուցը, եթե Արևմուտքը շարունակի Թեհրանի դեմ խստացված պատժամիջոցների կիրառումը։ Օրմուզի նեղուցով կատարվում է աշխարհի նավթամատակարարման ծավալների 1/3-ը։

Այս խորագրի վերջին նյութերը