Քաղաքական

03.12.2025 12:42


Վաղարշապատի ավագանիում «Մայր Հայաստանը» կլինի և՛ իր օգտին քվեարկած, և՛ չքվեարկած քաղաքացիների ներկայացուցիչը

Վաղարշապատի ավագանիում «Մայր Հայաստանը» կլինի և՛ իր օգտին քվեարկած, և՛ չքվեարկած քաղաքացիների ներկայացուցիչը

Հարգելի՛ վաղարշապատցիներ,

Հռիփսիմե Մկրտչյանը և ես Վաղարշապատի ավագանու կազմում կներկայացնենք «Մայր Հայաստան» խմբակցությունը։

Մենք մշտապես հասանելի ենք լինելու վաղարշապատցիների համար և հետևողական՝ համայնքի խնդիրների լուծման և Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերում։

Մեր պարտքն է արդարացնել այն վստահությունը, որը դուք՝ ձեր քվեի ուժով, տվել եք «Մայր Հայաստան»-ին։ Ավագանիում մենք կլինենք և՛ մեր օգտին քվեարկած, և՛ չքվեարկած քաղաքացիների ներկայացուցիչը։

Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ այսօր կայանալիք ավագանու նիստին, որն առավելապես ձևական բնույթ է կրում, «Մայր Հայաստանը» չի մասնակցելու։

Էջմիածնի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը