Քաղաքական

01.12.2025 21:07

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ

Կալանքի տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։

Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։ Սույն հոգևորականները, օգտվելով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն Գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։ Մոռացվել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։ Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝ իշխանահաճո շահերի սպասարկու։ Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։ Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։ Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։