Քաղաքական

01.12.2025 13:23

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը. հայտարարություն

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը. հայտարարություն

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո»,-նշվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը շեշտել է, որ վարչական ընթացակարգերի ավարտը նշանակում է Մինսկի գործընթացի վերջնական փակում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։