Լրահոս

03.01.2012 13:51


Ռուսաստանն անհանգստություն է հայտնել իսրայելա–պաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ

Պաշտոնական Մոսկվան անհանգստություն է հայտնել իսրայելա–պաղեստինյան հակամարտության սրման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին Գազայի հատվածում կրկին սրվել է իրավիճակը։ Պաղեստինյան ծայրահեղականները հրթիռակոծել են Իսրայելի տարածքը։ Իսրայելի ռազամաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, ինչի հետևանքով դեկտեմբերի 27–ին երկու պաղեստինցի մահացել է, մեկ տասնյակից ավելի մարդիկ վիրավորվել են։ Դեկտեմբերի 28-30–ը երկուստեք օդային հարվածները շարունակվել են։ Գազայի հատվածում իրավիճակի սրման վերաբերյալ հաղորդագրությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Մոսկվայում։ Համոզված ենք, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքերի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը