Քաղաքական

29.11.2025 16:04

Վեհափառի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է

Վեհափառի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է

Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը երկարացվել է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով:

Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինը հաղորում էր ներկայացրել թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտել են իրենց քարոզարշավը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։