Քաղաքական

29.11.2025 15:43

Եկեղեցին ներսից վիրավորված է, և դրսից՝ ճնշումների տակ. Դանիել Սրբազան (տեսանյութ)

Եկեղեցին ներսից վիրավորված է, և դրսից՝ ճնշումների տակ. Դանիել Սրբազան (տեսանյութ)

Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ. պետությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանվում է․ կասկած է լցվել մթնոլորտը։ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի ժամանակ ասել է Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։

«Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և Եկեղեցու գործունեությունից, կբաժանվի նաև խոսքով ու հոգով։ Մեծ գայթակղություն է նաև, որ բորբոքված խոսքին պետք է պատասխանել բորբոքմամբ, մեղադրանքին՝ մեղադրանքով, արհամարհանքին՝ արհամարհանքով, բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թէ ով ենք մենք, այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք»։

Նրա խոսքով, եկեղեցին չպետք ենթարկվի ներքին պառակտման։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։