Քաղաքական

29.11.2025 09:29

ԱԺ-ում սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»

ԱԺ-ում սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատված որոշմամբ՝ ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ եւ հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների եւ անվտանգության ապահովման խնդիրների»։ «Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները եւ ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ԱԺ շենքի տարբեր հատվածներ»,-ասված է 25,99 միլիոն դրամ ծախս պահանջող որոշման մեջ։

Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է` վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու եւ դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։ Բանն այն է, որ այդ սրճարանից ավելի հաճախ ՔՊ-ականներն են օգտվում, երբեմն՝ նրանց փորձագետներն ու օգնականները։

«Հեղափոխականներն» այնքան են զարգացել, որ հարկ չեն համարում երկու քայլ ավել անել եւ բյուջեն ծախսում են՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։