Քաղաքական

28.11.2025 18:48

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը հայհոյում է քաղաքացուն

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը հայհոյում է քաղաքացուն

ՇՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը, ով ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում, համացանցում «փայլում» է իր գռեհիկ եւ հակահիգիենիկ պահվածքով։

Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հետ մի լուսանկար, որի տակ մի օգտատեր մեկնաբանություն է թողել, ինչին ի պատասխան Սիմիդյանը գրել է․ «Դու բ․․ի տղա ես»։

Հանրային պաշտոն զբաղեցրած և կրկին պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած անձի համար նման բառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս անձը։

ՔՊ-ի ներսում Սիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար, եւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից հետո Սիմիդյանը մեկնաբանությունը արագորեն հեռացրել է։ Բայց, ինչպես միշտ, սոցիալական ցանցերում ոչինչ չի «ջնջվում»․ «Իշխանություն» լրատվականը հասցրել է ֆիքսել այդ մեկնաբանությունը։

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։