Լրահոս

03.01.2012 01:20


Թել Ավիվում երկու ուկրաինուհի սպանել են հայտնի գիտնականի

Թել Ավիվում երկու ուկրաինուհի սպանել են հայտնի գիտնականի

Թել Ավիվի ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինացի երկու մարմնավաճառուհու, ովքեր կասկածվում են հայտնի քիմիկոս Էլի Լալուզի սպանության համար։ Վերջինիս դին նախորդ շաբաթ հայտնաբերվել էր Դիզենգոֆ փողոցի բնակելի շենքերից մեկում։

«Գաարեց» թերթը գրում է, որ ըստ նախնական վարկածի՝ ձերբակալված կանայք գիտնականին սպանել են 2000 շեկելին և 1 հեռուստացույցին տիրանալու համար։

Իսրայելական ԶլԼՄ–ները հաղորդում են ևս երկու ձերբակալվածի մասին։

Հարկ է նշել, որ դատարանը լրատվամիջոցներին արգելել է սույն գործով հանդես գալ չարտոնված հրապարակումներով և հաղորդագրություններով։ Լրագրողներին հայտնել են միայն այն, որ Լալուզը իր մոտ է կանչել մարմնավաճառուհիներից մեկին։ Վերջինս առջարկել է հրավիրել իր ընկերուհուն։  Հյուրերը գիտնականին խեղդել են, այնուհետև մի քանի հարված հասցրել դանակով։ Վերցնելով  2000 շեկել և 1 հեռուստացույց՝ կանայք հեռացել են։ Հետքերը վերացնելու համար հանցագործները հրդեհել են բնակարանը։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է գտնել երկտող, որտեղ գրված է եղել մարմնավաճառուհու անունն ու հեռախոսահամարը։

Այս խորագրի վերջին նյութերը