Քաղաքական

28.11.2025 09:19

Աննա Հակոբյանի մոտ կրթված կանայք ՔՊ ցուցակում կլինեն․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի մոտ կրթված կանայք ՔՊ ցուցակում կլինեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում՝ կանանց պարտադիր քվոտա, դիցուք՝ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։

Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։ Թե նրանցից ովքեր են առաջադրվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։