Քաղաքական

28.11.2025 09:11

Նախկին առաքիչը` ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժողովուրդ»

Նախկին առաքիչը` ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սիրելի ընկերներ, առաջադրվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ընտրություններում ձեզ խնդրելու, հորդորելու եւ առաջարկելու եմ ընտրել ՔՊ-ին»,-երեկ այս մասին հայտնեց Վալոդյա Հակոբյան անունով մի երիտասարդ: Կմտածեք՝ ով է նա, որ հայտարարել է առաջադրվելու մասին: Նա ՔՊ քարոզիչներից է, օրումեջ հանրայինի եթերում կռիվ է անում, բղավում, որ փորձի նմանվել Նիկոլ Փաշինյանի «ճղճղան կերպարին»:

Մենք տեղեկացանք, որ Վալոդյա Հակոբյանը նախկին առաքիչ է: Հասկանալով, որ առաքչի գործով դժվար է ապրելը, մտել է ՔՊ քարոզչական թիմ, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ:

Այսպիսով՝ իշխանությունը թեեւ մեծ պլաններ է գծել, քաղաքական ամբիցիաներ առաջադրել, բայց դեռ ՔՊ-ի հույսը նախկին առաքիչներն են` կասկածելի կրթական ցենզով, կասկածելի անցյալով:

Երբեմնի առաքչի կենսագրության մյուս մութ էջերին կանդրադառնանք առաջիկայում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։