Կարծիք

27.11.2025 21:13


Փնտրիր կոմպրոմատն ու փողը

Փնտրիր կոմպրոմատն ու փողը

Ֆրանսերենում թևավոր խոսք կա՝ Cherchez la femme (փնտրիր կնոջը)։ Այս արտահայտությունը օգտագործվում է ասելու համար, որ որևէ արտասովոր իրադարձության, հանցագործության կամ տարօրինակ վարքագծի պատճառը կինն է։

Հայկական տարբերակով այս արտահայտությունը կհնչի հետևյալ կերպ՝ փնտրիր կոմպրոմատն ու փողը։

Այս եղկելի տեսարանից հետո պետք է հարցնել՝ Շուռանե՛ր, ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ այսքան իջնելու համար կամ այդ ի՞նչ ահասարսուռ կմախքներ ունեք պահած ձեր պահարաններում, որ ստիպված եք հրապարակային այսքան նվաստանալ։ Ու Նիկոլն ուզում է հավաստիացնել, որ սրանցով փորձում է Հայ Առաքելական եկեղեցին մաքրել։

Փաստացի Նիկոլը, այս հոգևորականներին ընդունելով՝ պայթեցրեց Էջմիածնում ներդրված ականները՝ բացահայտելով, որ իր իրական նպատակը Եկեղեցին կազմաքանդելն է։ Իսկ նման պատվեր կարող էր իջեցնել Ալիևը՝ Փաշազադեի միջոցով։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը