Քաղաքական

27.11.2025 16:58

Որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով անձին ոչնչացնել․ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը. Արշակ Սրբազան

Որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով անձին ոչնչացնել․ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը. Արշակ Սրբազան

Երբ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում է, այդ ժամանակ ես իմ ասելիքը կասեմ, News.am-ի ու 24news.am-ի հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների ստորագրությամբ նամակին, որում պահանջում են Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից։

Արշակ Սրբազանի համար անհայտ է՝ այդ ինչպե՞ս են եպիսկոպոսները տեղեկացել, որ հաստատվել է իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը։

«Բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»,-նշեց Սրբազան Հայրը։

Ինչպե՞ս կվերաբերվի, եթե Վեհափառ Հայրապետը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները՝ Արշակ Սրբազանն արձագանքեց. «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում»։

Սրբազանը վստահ է՝ այս ամենը եկեղեցու ու եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։

«Ես, անկեղծորեն ասած, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, բայց, կարծում եմ, իմ դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս, ես սա շատ բնական եմ համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս, բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,-հավելեց Սրբազան Հայրը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։