Կարծիք

27.11.2025 13:39


Ահա, թե ինչ է լինում չմտածված, անհեռատես կառավարման արդյունքում

Ահա, թե ինչ է լինում չմտածված, անհեռատես կառավարման արդյունքում

Ահա, թե ինչ է լինում չմտածված, անհեռատես կառավարման արդյունքում։

Նոյեմբերի 27-ին կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին բյուջեի ճեղքվածքը փակելու համար։

Այդ գումարը կուղղվի տրանսպորտային համակարգին, քանի որ, ըստ կանխատեսման, նախատեսված 21.3 մլրդ դրամից հավաքագրումը 5.5 մլրդ դրամով պակաս կլինի։

Թերի հավաքագրումը ևս մեկ անգամ փաստում է, որ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը լայնամասշտաբ էր։ Սակայն, դա տեղի չէր ունենա, եթե իշխանությունն առաջ շարժվեր ոչ թե ագահության, այլ հիմնավորված պլանավորման ճանապարհով։

Քաղաքային կառավարումը տապալած, տրանսպորտային համակարգն ապականած մարդիկ մի բան էլ 480 մլն դրամ են հատկացնում նորաստեղծ կազմակերպությանը, որը իբրև թե պետք է զբաղվի Երևանի խցանումների խնդիրը լուծելով։

Այս ամենը ինչ է, եթե ոչ զավեշտ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը