Հայտնի մտավորականները կոչով դիմել են Ֆրանսիայի Սենատին
Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումանը հաջորդած Թուրքիայի բուռն արձագանքին ի պատասխան՝ շանսոնյե Շառլ Ազնավուրը, փիլիսոփաներ Բեռնար-Անրի Լևին և Միշել Օնֆրեն, կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանը, իրավաբան Սերժ Կլարսֆելդը, թուրք գրող Էրոլ Օզկորայը համատեղ կոչով դիմել են Ֆրանսիայի նախագահին, կառավարությանը, քաղաքական ուժերին՝ վավերացնելու այդ օրենքը Սենատում:
«Le Journal du Dimanche»-ում հրապարակված մտավորականների այդ կոչում մասնավորապես ասվում է.
«Ինչպես գրել է Էլի Վիզելը, ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ: Պետք է ողջունել Ազգային ժողովի ստորին պալատի կողմից ընդունած ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի Շրջանակային որոշումը: Այդ փաստաթուղթը իրավունքի մի մաս է: Դրանով ճանաչված բոլոր ցեղասպանությունների (Հոլոքոստ, Հայոց Ցեղասպանություն և այլն) զոհերին իրավական հիմք է տրվում՝ խուսափելու ցեղասպանության ծայրահեղությունների հասնող ժխտման ձևերից։
Առաջին հերթին, թիրախը պետական ժխտումն է, որը թուրքական իշխանությունները հասցնում են մինչեւ Ֆրանսիայի հանրապետության տարածք: Որպեսզի այս փաստաթուղթը ստանա օրենքի ուժ, մենք կոչ ենք անում հանրապետության նախագահին, կառավարությանը և հիմնական կուսակցություններին վերջնականապես հաստատել իրենց քայլը՝ Սենատում վավերացնելով սույն օրենքը»: