Քաղաքական

26.11.2025 08:19

Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել․ «Հրապարակ»

Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։

Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրեւ քաղծառայողների կողմից ձեւակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։

Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ չբաժանեին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։