Լրահոս

26.11.2025 07:04


Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից:

«Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»,-ասված է հաղորդագրությունում:

Համայնքապետարանից հորդորում են պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։

Այս խորագրի վերջին նյութերը