Մակրոնն Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցների շարքում է տեսնում Ֆրանսիային և Թուրքիային
Արձագանքելով Թրամփի 28 կետանոց առաջարկներին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է բառացի հետևյալը՝ Հուսալի անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար. Կիևի համար «անվտանգության առաջին երաշխիքը» «ուկրաինական բանակի վերածնունդն» է։
Շարունակելով Ուկրաինայի անվտանգության խնդրի մասին խոսել՝ Մակրոնը նշել է, թե «Մոտ քսան երկիր արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին. ակտիվորեն գործել օդում, ցամաքում կամ ծովում՝ հրադադարից հետո Ուկրաինայի անվտանգության ապահովման շրջանակներում»:
Ընդ որում, այս շարքում, ըստ նրա, ամենահավատարիմ և վստահելի գործընկերներ կարող են լինեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Թուրքիան:
Մակրոնի այս հայտարարությունը շատերը գնահատում են որպես հետագա քայլերի անոնս այն մասին, որ Ուկրաինային աջակցելու հարցում այս երեք երկրները կարող են ավելի սերտ հարաբերություններ հաստատել, հատկապես ռազմական ոլորտում:
Այդ շարքում էր նաև օրերս Մակրոնի հայտարարությունը՝ Ուկրաինային 100 «Ռաֆայել» տիպի կործանիչներ տրամադրելու մասին:
Հետաքրքիր է, որ Մակրոնի այս հայտարարությունը, ոչ միանշանակ է ընդունվել Իսրայելու և Հունաստանում:
Հունաստանում, տարակուսած են թե ինչ ջանասիրությամբ է Մակրոնը պաշտպանում Թուրքիային, վերջին ժամանակահատվածում: Իսկ իսրայելցի քաղաքական գործիչները նշում են, որ ֆրանսիացիների խոստումները գրոշի արժեք չունեն և դա ցույց է տվել իրենց ողջ պատմությունը, երբ վճռական պահերին Փարիզը «քցել» է իր դաշնակիցներին:
Կարծում ենք, որ հայերիս դա նույնպես զարմանալի չէ, քանզի մենք էլ ենք հիշում, թե ինչպես ֆրանսիացիները մեզ քցեցին Կիլիկիայում՝ հարյուր տարի առաջ: Իսկ հետո, Սիրիայի մաս կազմող Հաթայ շրջանը, բառի բուն իմաստով վաճառեցին Թուրքիային, դավաճանելով Սիրիայի արաբներին, որի արդյունքում, այդ շրջանում ապրող հայերն ու քրդերը ստիպված եղան լքել այդ տարածքը:
Պատմության այս դասերը հաշվի առնելով է նաև հասկանալի, թե ինչու չի կարելի վստահել ֆրանսիացիներին:
Ի դեպ, դրա վառ ապացույցներից է նաև այն, որ Աֆրիկայի շատ երկրներ, որոնք գտնվում էին Փարիզի ազդեցության տակ, հրաժարվեցտի Փարիզի հետ շարունակել ռազմաքաղաքական հետագա համագործակցությունը: Արդյունքում, Ֆրանսիան վերջին ժամանակահատվածում ազդեցության լուրջ կորուստ արձանագրեց մի շարք աֆրիկյան երկրներում:
Ավելին, նախկին ֆրանկամետ աֆրիկյան երկրներ հայտնվեցին Ռուսաստանի ազդեցության տակ:
Հավանաբար Մակրոնի նման թեթևաբարո քաղաքականությունն իրենք էլ են իրենց մաշկի վրա զգացել:
Շատ վերլուծաբանների կարծիքով, Մակրոնը ռուսներից վրեժխնդիր եղավ Արցախում, երբ՝ համոզելով Փաշինյանին հրաժարվել Արցախից, հիմք դրեց ռուսական ուժերի դուրս բերմանը Արցախից, և որի արդյունքում, նաև այն հայաթափվեց:
Փաստացի Փաշինյանն Արցախը մանրադրամի ձևով այն «վաճառեց» ֆրանսիացիներին, որպեսզի դրանից տուժեին նաև ռուսները:
Մնացել է ուկրաինացիները հասկանան, որ չարժե մանրադրամի դեր կատարել Մակրոնի կեղծ նապոլեոնական երազանքները բավարարելու համար: Մանավանդ, որ մեկ-երկու տարի անց նա հայտնվելու է պատմական աղբանոցում:
Քանզի այսօր արդեն, նրա 11 տոկոսանոց վարկանիշը ամենացածրն է համարվում ԵՄ անդամ երկրներում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am