Քաղաքական

25.11.2025 13:51

Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա․ Տեր Տիրան

Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա․ Տեր Տիրան

Միանում եմ Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ։ Այս մասին գրել է Տ․ Տիրան քահանա Նահապետյանը:

Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:

​Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
​Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Պատարագ է մատուցել Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Վերջինս Սուրբ Պատարագի ընթացքում միտումնավոր զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։