Քաղաքական

24.11.2025 20:30

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկավելիք գագաթնաժողովին չեն մասնակցի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։

ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Որոշում կընդունվի կազմակերպության նախագահությունը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։