Քաղաքական

24.11.2025 17:30

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը նշանակվեց Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը նշանակվեց Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն։

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը զբաղեցնում էր նույն պոլիկլինիկայի փոխտնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը 2023 թվականի մարտից, մինչեւ ՔՊ-ի «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Վահագն Մկրտչյանը փոխքաղաքապետ աշխատաժած ժամանակահատվածում հայտարարել է, որ իր տոհմը Գյումրիում ունի 200-ից ավելի պատմություն։

Նշենք, որ 30-ամյա Վահագն Մկրտչյանը 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։