Քաղաքական

23.11.2025 10:45

Պետական կառույցների աշխատակիցներին քաղաքական ռեսուրս դարձնելու բացահայտ արշավ է. Մանուկ Սուքիասյանը՝ համալիրում Փաշինյանի հավաքի մասին

Պետական կառույցների աշխատակիցներին քաղաքական ռեսուրս դարձնելու բացահայտ արշավ է. Մանուկ Սուքիասյանը՝ համալիրում Փաշինյանի հավաքի մասին

«Քաղծառայողների բան ու գործը շաբաթ, կիրակի օրով երկրի քաղաքական ղեկավարության «տուսովկաներին» մասնակցելը չէ, այդ մարդիկ իրենց ժամանակը պետք է նվիրեն իրենց ընտանիքին, հանգստին, ժամանցին: Ակնհայտ է՝ ոչ մեկի ուշքը չի գնում՝ շաբաթ օրով գնա ինչ-որ մեկի դատարկ բաժակաճառերը լսելու: Այս միջոցառումը ընտրողների կամքին բռնանալու, քաղծառայողներին քաղաքական ռեսուրս դարձնելու բացահայտ արշավ է»,-Aysor.am-ին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մարզահամերգային համալիրում Փաշինյանի անցկացրած հավաքին՝ պետական աշխատողների համաժողովին, որի ժամանակ, ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էր ասել, նախատեսված են երաժշտական համարներ, Փաշինյանի ելույթն ու պանելային քննարկումներ:

Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ երբ տարիներ առաջ քաղծառայողների համակարգն էր ներդրվում, հայտարարում էին, որ ոչ մի պետական աշխատակից, չինովնիկ քաղաքական ընթացիկ կառավարող ուժի քմահաճույքներից կախում չի ունենալու.

«Հիմա Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով բռնաբարում է քաղծառայության համակարգի փիլիսոփայությունը: Մարդկանց կամավոր-պարտադիր տարբերակով այնտեղ տանելը ընտրակեղծարարության նորագույն դրսևորում է: Ակնհայտ է՝ նպատակ ունի առաջիկա ընտրական գործընթացներում ներգրավել և ուղղորդել դեպի ՔՊ ու ծառայեցնել: Այս տեմպերով, որ շարունակվի՝ երաժշտական համարներ, պանելային քննարկում, վաղը, մյուս օրը այդ մարդկանց կհավաքեն, կհարցնեն՝ ձեր տանն ի՞նչ կա՝ նշանդրեք, ծնունդ, եկեք էդ էլ մենք էլ կազմակերպենք»:

Սուքիասյանի համոզմամբ՝ հետագայում՝ իշխանափոխությունից հետո, իրավապահները կհետաքննեն, թե ինչ հիմունքներով, ինչ գործիքակազմով, ում միջոցով են պետական ծառայողները «բերման ենթարկվել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։