Լրահոս

31.12.2011 12:54


Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ

Հարգելի՛ ընթերցողներ, «7 օր» լրատվավերլուծական կայքէջի աշխատանքային թիմը շնորհավորում է ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ ցանկանալով անձնական երջանկություն և քաղաքացիական հասունություն։

2012ին քաղաքական առումով սպասվում են կարևոր իրադարձություններ. մայիսին խորհրդարանական ընտրություններն են, որի ժամանակ լուծվելու է և՛ իշխանության հարցը, և՛ Հայաստանի շարժման ուղղությունը։ Ընտրությունները լավ հնարավորություններ են ստեղծում դրական փոփոխությունների հասնելու համար։ Պայքարը լինելու է թեժ և վճռական։ Այս առումով հաղթանակ ենք մաղթում բոլոր հայաստանակենտրոն ուժերին։

Ինչ վերաբերում է «7 օրի» աշխատանքային ռեժիմին, ապա այն, բնականաբար, երկու–երեք օր պասիվ կլինի, բայց, մեծ հաշվով, մենք «on line» ենք և պարբերաբար թարմացումներ կլինեն թե՛ կայքում, թե՛ բլոգում։

Ի դեպ, խորհուրդ կտանք առաջիկա օրերին ստամքոսը փորձության չենթարկել։ Տոնական օրերը չարժե վերածել գաստրոնոմիական բնույթի «կայֆերի»։

Լա՛վ մնացեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը