Թուրք պատգամավոր. «Անհրաժեշտ է հայ–թրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչել»
Հանրապետական ժողովրդական կուսակցության ՝ Բուրսայից ընտրված պատգամավոր, Թուրքիայի ԱԳՆ-ի կատարողական բաժնի նախկին ղեկավար Օնուր Օյմենը մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, թե արձանը հանելու հարցը կարող է սրել հայ-թրքական հարաբերությունները։
Դիվանագետն ընդգծել է, թե քաղաքական գործընթացներում արվեստն օգտագործել չի կարելի։
-Արվեստը պետք է գնահատել գեղագիտության տեսանկյունից։ Հայաստանն ուզում է իր համար օգուտ քաղել։ Նալբանդյանի ասածի մեջ ամենակարևորն այն է, որ Թուրքիայի հանդեպ դիրքորոշումը չի փոխվել։ Դա նախօրոք էլ էր պարզ, և քննարկումներն սկսելուց առաջ կառավարությունն ավելի իրատես պետք է լիներ։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունը Հայաստանին թերագնահատել է։ Ստորագրելով արձանագրությունները՝ մի՞թե նրանք չգիտեին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ու որ այն այն չի փոխվելու։ Այդ կապակցությամբ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները պետք է խորհրդարանից հետ կանչվեն,-ասել է նա։