Քաղաքական

20.11.2025 10:18

Արշակ Սրբազանը անհեթեթ վարույթներով հարցաքննության է հրավիրվել․ նա հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան

Արշակ Սրբազանը անհեթեթ վարույթներով հարցաքննության է հրավիրվել․ նա հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել՝ որպես վկա։ Քրեական վարույթներից մեկը, որով Արշակ Սրբազանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, վերաբերում է իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը, հարցաքննության ընթացքում Սրբազանը հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը՝ «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հաշվի առնելով, որ բոլորս գիտենք, թե այս ամենը որտեղից է գալիս, ով է այս ամենի թիկունքում կանգնած, ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում, Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց»,-ասել է Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։