Լրահոս

29.12.2011 17:23


2012– ի սեղանը պիտի առատ լինի կանաչ բանջարեղենով, կանաչեղենով ու մրգով

2012– ի սեղանը պիտի առատ լինի կանաչ բանջարեղենով, կանաչեղենով ու մրգով

2012 թվականը Ջրային վիշապի տարի է: Աստղագետներն այն բնորոշել են որպես մարտերի ու հաղթանակների տարի:

Ամանորյա սեղանը զարդարելիս 2012–ին նախընտրելի են վառ գույները, որոնք ասոցիացվում են կրակի հետ, մասնավորապես ոսկեգույնը, դեղինը, կարմիրը: Տարվա տարերքը ջուրն է, ուստի սեղանի կենտրոնում կարելի է ջրով լի թափանցիկ աման դնել, որի մեջ լողում են այրվող մոմեր՝ ստեղծելով ջրի և կրակի միասնություն։ Մոմերը կարելի է պարուրել ոսկեգույն երիզներով։

2012– ի սեղանը պիտի առատ լինի կանաչ բանջարեղենով, կանաչեղենով ու մրգով: Կարելի է մատուցել նաև այրվող ուտեստներ՝ խոզի միս կամ թռչնամիս: Տոնական անձեռոցիկներ ընտրելիս նույնպես խորհուրդ են տրվում վառ գույները։ Սեղանը հարդարելիս կարելի է օգտագործել նաև փայլազարդեր։

Ամանորյա սեղանին նախընտրելի է ունենալ նաև վիշապի արձանիկներ կամ մոմեր, քանի որ տարվա խորհրդանիշ Վիշապը սիրում է, որ իրեն դիմավորեն արքայավայել:

Չպետք է մոռանալ, սակայն, որ տոնական ձևավորումից շատ ավելի կարևոր է Նոր տարին ուրախ ու ջերմ դիմավորելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը