Քաղաքական

19.11.2025 09:27

«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. «Ժողովուրդ»

«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։

«Ժողովուրդ»-ի լրագրողը հարցազրույց էր ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։

Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին եւ արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։

Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։

Դիտել ժամացույցը` հղումով:

Թանկարժեք ժամացույց է կրում նաեւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ։

Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաեւ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։