Քաղաքական

19.11.2025 09:16

Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի էր արել․ «Հրապարակ»

Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի էր արել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։

Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը: Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։

Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը տեւական ժամանակ հետեւել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: «Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետեւից, սակայն չի կարողացել սպանել»,-ասաց մեր զրուցակիցը։

Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։