Լրահոս

19.11.2025 08:13


Բջնի գյուղում «Honda»-ն բшխվել է ամառանոցի քարե պարսպին և փլուզել մի հատված․ կան վիրшվորներ

Բջնի գյուղում «Honda»-ն բшխվել է ամառանոցի քարե պարսպին և փլուզել մի հատված․ կան վիրшվորներ

Նոյեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Բջնի գյուղում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան քարե պարսպին և մասամբ փլուզել այն, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և վիրավորը մայր ու դուստր են։

Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն տունը, որի քարե պարսպին բախվել է ավտոմեքենան ու վնասել մի հատված, պատկանում է լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներից մեկին։

Այս խորագրի վերջին նյութերը