Կարծիք

18.11.2025 22:34


Փաստեր, որոնք հերքում են Ձեր «բարեփոխումների» մասին հոլովակները (տեսանյութ)

Փաստեր, որոնք հերքում են Ձեր «բարեփոխումների» մասին հոլովակները (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Տրանսպորտային համակարգում տիրող այս իրավիճակը ոչ թե ժամանակավոր խնդիր, այլ համակարգային անկազմակերպվածության և կառավարման ձախողման բացահայտ դրսևորում է։

Արդեն 1 ժամ 20 րոպե գտնվում եմ կանգառում, չկարողանալով հասնել տուն, ինչը ուղիղ խախտում է քաղաքացու բնականոն կյանքի իրավունքը։ Մի՞թե նորմալ է աշխատանքային օրվա ավարտին քաղաքացուն պատանդ պահել անորոշ ժամանակով։

Փաստեր, որոնք հերքում են Ձեր «բարեփոխումների» մասին հոլովակները.

1. Բաց եմ թողել 27 և 1 համարի երթուղիների չորս տրանսպորտային միջոց, քանի որ դրանք կամ չեն երևում գծում, կամ, եթե երևում են, պահանջում են 20 և ավելի րոպե սպասել։ Իսկ առանձին դեպքերում, որոնք արդեն դարձել են կանոն, վարորդները հարիր չեն անում բացել դռները (սա միայն 27 և 1 համարի մասին չէ), անտեսելով կանգառում սպասող քաղաքացիներին։ Սա ուղևորի նկատմամբ անարգալից վերաբերմունքի գագաթնակետն է:

2. Սին «Բարեփոխումներ» և Իրականություն։ Ի՞նչ դատարկ «բարեփոխումների» մասին է խոսքը, երբ իրականությունը ցույց է տալիս տրանսպորտային կոլապս։ Մի՞թե չեք գիտակցում, որ Ձեր գովազդային հոլովակների դատարկ ավտոբուսները ծաղրում են քաղաքացիներին, ովքեր ստիպված են լինում տուն հասնել գերբեռնված, ոչ մարդկային պայմաններում։ Ցույց տվե՛ք իրականությունը, որտեղ մարդիկ հազիվ են տեղավորվում։

3. Համակարգային Ձախողում։ Խնդիրը չի սահմանափակվում միայն թիվ 27 և թիվ 1 երթուղիներով, այն տարածվում է ամբողջ քաղաքային տրանսպորտային ցանցի վրա՝ վկայելով Ձեր կողմից իրականացվող կառավարման ընդհանուր որակի մասին։

Պահանջում եմ ոչ թե հերթական հղկված պատասխանը, այլ անհապաղ, հստակ և թափանցիկ քայլեր՝ ուղղված երթուղիների գրաֆիկի անհետաձգելի կարգավորմանը և վարորդական կազմի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։

Երբ քաղաքացին իր տուն հասնելու համար ստիպված է մեկ ժամից ավելի կորցնել կանգառում, դա նշանակում է, որ տեղական իշխանությունները ձախողել են իրենց հիմնական գործառույթը։ Եթե չեք կարողանում արդյունավետ աշխատել, պատշաճ համակարգել և կառավարել այս համակարգը՝ հասցնելով քաղաքացիներին նման անընդունելի անհարմարության , ապա ունեցեք քաղաքական կամք՝ ետ քաշվելու և Ձեր տեղը զիջելու ավելի իրազեկ, կարող և քաղաքացուն հարգող անձանց։

Միլենա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը